Սոչիի օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող միակ սնոուբորդիստ Ալեքսեյ Սոբոլևը տեսախցիկը ձեռքին անցել է սնոուբորդի համար նախատեսված մրցուղին` ապացուցելով, որ նախօրեին նորվեգացի մարզիկ Տորստեյն Հորգմոյի վնասվածքը պայմանավորված է ոչ թե մրցուղու դժվարությամբ, այլ մարզիկի սխալով:
«Նորվեգացին սխալվել է առաջին հատվածում, ինչն էլ դարձել է վնասվածքի պատճառ: Ցավոք, այդպես տեղի է ունենում: Այո, մրցուղին հեշտ չէ, երեք հատվածները միմյանց շատ մոտ են, սակայն իմ կարծիքով դրանում ոչ մի վախենալու բան չկա, տանելի է»,- ասել է մարզիկը: