տուն Քաղաքական Միջազգային Ռուս ուսանողը զանգվածային ոչնչացման զենք է պահել. ԱՄՆ

Ռուս ուսանողը զանգվածային ոչնչացման զենք է պահել. ԱՄՆ

186
0

1390711847_mihtak-pic510-510x340-64830

Ռուս ուսանող է ձերբակալվել ԱՄՆ-ում՝ զանգվածային ոչնչացման զենք պահելու մեղադրանքով։ Ոստիկանները կասկածում են, որ նա զենքը գնել է համացանցի օգնությամբ՝ պայթուցիկ սարք ստեղծելու նպատակով։

Ձերբակալությունից հետո ուսանողը գտնվում է մեկտեղանոց խցում։ ԱՄՆ ՌԴ գլխավոր հյուպատոսությունը նրան աջակցություն է ցույց տալիս։ Դատավորը նշել է, որ նա կարող է ազատվել 500 հազար դոլար գրավի դիմաց։

Ռուս ուսանողը ԱՄՆ է ժամանել ընտանիքի հետ՝ 4 տարեկան հասակում,- հաղորդում է The Altoona Mirror։ Նրա մայրն ու խորթ հայրը ապրում են Կալիֆոռնիայում։

Հետախուզելով նրա բնակարանը, ոստիկանները գտել են ինքնաշեն պայթուցիկ սարք եւ ռումբերի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ։

Հյուպատոսները կապվել են ուսանողի ծնողների հետ։ «Ներկա պահին հայրը զբաղված է փաստաբանի ընտրությամբ, եւ մեր աշխատակիցները նրանց են տրամադրեզ բոլոր անհրաժեշտ կոնտակտային տվյալները եւ պայմանավորվել են լինել միշտ կապի մեջ»,- տեղեկացրել է ռուս հյուպատոսը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here