El Lodge հյուրանոցային համալիրը, որը գտնվում է Իսպանիայում, ամբողջությամբ այրվել է շատ կարճ ժամանակում: Այստեղ համարներն արժեին 500 եվրո՝ մեկ գիշերակացի համար: Այն գտնվում է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար նախատեսված Սյերա Նևադայում: Հյուրանոցը կառուցված էր թանկարժեք փայտանյութից, որը մի քանի րոպեում փոշիացել է:
Ինչպես հաղորդում է The Local-ը, հյուրանոցն այրվել է ռուս զբոսաշրջիկների անուշադրության հետևաքով: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է նրանց բուխարուց: Բարեբախտաբար զոհեր և տուժածներ չկան: