տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում և Չինաստանում վերացվել է 56 երկրներում թմրանյութեր վաճառող հանցավոր խմբավորում

Ռուսաստանում և Չինաստանում վերացվել է 56 երկրներում թմրանյութեր վաճառող հանցավոր խմբավորում

87
0

Meth_and_Heroin_Bags_Photo

Ռուսաստանի և Չինաստանի թմրանյութերի դեմ պայքարի գերատեսչությունների համատեղ օպերացիայի արդյունքում հաջողվել է առգրավվել 84 կգ թմրանյութ: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը:

«Տրոյական ձի» անունը կրող օպերացիայի արդյունքում ձերբակալվել են միջազգային խմբավորման պարագլուխները, որոնք թմրանյութեր են վաճառել աշխարհի 56 երկրներում: Առգրավված վտանգավոր նյութերից կարելի է ստանալ 3 մլն դոզա թմրանյութ: Քրեական գործեր են հարուցվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Չինաստանում: