Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում 28-ամյա տղամարդը մահացել է լոգարանում, երբ բջջային հեռախոսն ընկել է ջրի մեջ: Այս մասին հաղորդում է Vetsi-ն:
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, երբ 28-ամյա տղամարդու դին լոգարանում հայտնաբերել է նրա քաղաքացիական կինը: Պարզվել է, որ տղամարդը մահացել է լոգանք ընդունելու ժամանակ, երբ հանկարծակի ջրի մեջ է ընկել հոսանքին միացած հեռախոսը:
Ոստիկանությունը նաև հիշեցնում է նմանատիպ մեկ այլ դեպքի մասին, որը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին: Տղամարդը մահացել էր այն բանից հետո, երբ լոգարանում էլեկտրահարվել է նոութբուքից, որը միացված էր եղել հոսանքին: