Ռուսաստանում սկսել են շեշտակի աճել շինարարության թափոնների աղբանոցները: Դրանք այս պահին կազմում են մոտ 4 մլն հեկտար տարածք, որն ամեն տարի ավելանում է 0,4 մլն հեկտարով: Այս մասին ասվում է ՌԴ հաշվիչ պալատի անդամ Բատո Ժարգալ Ժամբալնիմբուևի զեկույցում:
ՌԴ-ում կա շուրջ 15 հազար օրինական և 17 հազար անօրինական աղբանոց: Դրանց ընդհանուր տարածքը համեմատելի է Նիդերլանդների (4,15 մլն հեկտար), Շվեյցարիայի (4,12 մլն հեկտար) տարածքի հետ: Այն զգալի գերազանցում է, օրինակ, Մոլդովայի տարածքը (3,14 մլն հեկտար), երկու անգամ ավել է Իսրայելի (2,2 մլն հեկտար), Սլովենիայի (2,0 մլն հեկտար) տարածքները, իսկ Կիպրոսի տարածքը գերազանցում է չորս անգամ:
Առայժմ պետությունը գործուն քայլեր չի իրականացնում այս իրավիճակը շտկելու և աղբանոցները վերահսկելու համար: Ըստ զեկույցի, թափոնների ընդհանուր ծավալը ներկայում կազմում է 90 մլրդ տոննա, ամեն տարի այն ավելանում է 5 մլրդ տոննայով: