Ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ այսօր կայացավ գեղասահքի թիմային մրցույթը և առաջին անգամ մեդալներ խաղարկվեցին այս ձևում։
Ոսկե մեդալները մեծ առավելությամբ նվաճել են Ռուսաստանի գեղասահորդները։ Նրանք նախավերջին փուլից առաջ վաղօրոք ապահովել են իրենց հաղթանակը՝ առաջ անցնելով Կանադայի և Միացյալ Նահանգների թիմերից։
Ռուսաստանի թիմին ամենաշատ միավորները բերել են Եվգենի Պլյուշչենկոն և Յուլիա Լիպնիցկայան։