տուն Քաղաքական Միջազգային Ռումինիայի նախագահը տուգանվել է գնչուների վերաբերյալ արած հայտարարության համար

Ռումինիայի նախագահը տուգանվել է գնչուների վերաբերյալ արած հայտարարության համար

133
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Խտրականության դեմ պայքարի Ռումինիայի ազգային խորհուրդը 600 լեյով (185 դոլար) տուգանել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուին այն բանի համար, որ վերջինս հայտարարել է, թե գնչուները խուսափում են աշխատելուց և ապրում են գողության հաշվին։ Հաղորդում է BBC-ն։

Սկզբում խորհուրդը չի ցանկացել որևէ քայլեր ձեռնարկել Բեսեսկուի դեմ, քանի որ վերոնշյալ հայտարարությունն արվել է երկրի սահմաններից դուրս։ Սակայն հետագայում Վճռաբեկ դատարանը պարտադրել է այդ կառույցին տուգանել նախագահին։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Սլովենիայում կայացած կոնֆերանսում Բեսեսկուն հայտարարել էր. «Գնչուներից միայն քչերն են ցանկանում աշխատել։ Նրանցից շատերը ավանդաբար ապրում են գողության հաշվին»։