Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոստովանել է, որ ապագայում նա կարող է տեղափոխվել Ֆրանսիա: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ պատրաստվում է ֆրանսերեն սովորել:
«Գիտեմ արդյոք ֆրանսերե՞ն: Միայն մի քանի բառ: Հնարավոր է, ապագայում տեղափոխվեմ Ֆրանսիա, այնտեղ կապրեմ և կխաղամ: Միանշանակ է, որ սովորելու եմ այդ լեզուն», — ասել է Ռոնալդուն: Խոսելով 2014 թվականի ծրագերի մասին` Ռոնալդուն հայտնել է, որ դժվար է գերազանցել մեկ մրցաշրջանում 69 գոլի ռեկորդը, սակայն ինքը պատրաստվում է անել առավելագույնը: Այս մասին հաղորդում է Telefoot-ը:
«Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին» և իմ արձագանքին: Հնարավոր է մարդկանց զարմացրել է իմ հուզմունքը, սակայն նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ դա իրական Կրիշտիանոն է: Ես չէի փորձում ինչ-որ հատուկ կերպ ինձ ցուցադրել: Հասկանո՞ւմ եմ արդյոք Ֆրանկ Ռիբերիին: Ինչպես և Լիոնել Մեսսին, նա նույնպես արժանի էր «Ոսկե գնդակին»», — ասել է պորտուգալացին: «Ի վերջո, այն բաժին հասավ ինձ: Թող դա անզուսպ չթվա, բայց ես հոյակապ մրցաշրջան եմ անցկացրել, և ինձ հասկանալի է, թե ինչու են մարդիկ քվեարկել իմ օգտին»,- ասել է նա: