Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն պետական պարգևի է արժանացել իր հայրենիքում։
Ինչպես հաղորդում է Sports.ru-ն, Ռոնալդուն դարձել է Ինֆանտ դոն Էնրիկեի (Հենրիխ Ծովագնացի) ասպետական շքանշանակիր։
Նշենք, որ սույն պարգևին արժանանում են պորտուգալական մշակույթի, պատմության և ազգային արժեքների տարածման ու հայրենիքին մատուցած ծառայությունների համար։
«Սա չափազանց մեծ պատիվ է ինձ համար», — թվիթերում գրել է Ռոնալդուն։