Իսպանացի մրցավար Միգել Անխել Այսա Գամեսը մեկ ամսով հեռացվել է աշխատանքից Իսպանիայի առաջնության «Ատլետիկ» — «Ռեալ» (1:1) խաղից հետո Կրիշտիանո Ռոնալդուին հեռացնելու համար: Այս մասին հաղորդում է Cadena Cope-ը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարծիք է հայտնել, որ մրցավարն անարդարացի է հեռացրել Ռոնալդուին խաղադաշտից: Նա մինչև մրցաշրջանի ավարտը իրավունք չի ունենա սպասարկելու «Ռեալի» մսանակցությամբ խաղերը: Ավելի ուշ ֆեդերացիան քննարկելու է Ռոնալդուի երեք խաղով որակազրկումը չեղյալ հայտարարելու համար: