Այս տարվա ամռանը «Ռեալը» ևս մեկ անգամ կփորձի ձեռք բերելու «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա ֆուտբոլիստ Ստևան Յովետիչին: Այս մասին հաղորդում է Fichajes-ը:
Հարձակվողն էլ չի թաքցնում, որ 2013 թվականին իրենց դիմել են իսպանական ակումբից` առաջարկելով պայմանագիր, սակայն ինքը նախընտրել է Իտալիայից տեղափոխվել Անգլիա: Յովետիիչը կլինի «արքայական» ակումբի հաջորդ թիրախը, եթե հնարավոր չլինի համաձայնության գալ «Սիթիի» մեկ այլ ֆուտբոլստի` Սերխիո Ագուերոյի հետ: