տուն Քաղաքական Միջազգային Ռադան ընդունել է համաներման օրենք․ Այն ուժի մեջ կմտնի միայն կառավարական շենքերն...

Ռադան ընդունել է համաներման օրենք․ Այն ուժի մեջ կմտնի միայն կառավարական շենքերն ազատելու դեպքում

214
0

05793130

Ուկրաինայի խորհրդարանը երեկ ուշ երեկոյան ընդունել է մի օրենք, որով ներում է շնորհվում Կիևի կենտրոնում ոստիկանության հետ բախումների ժամանակ ձերբակալված բոլոր ցուցարարներին, բացի նրանցից, ովքեր ծանր հանցագործությունների հեղինակ են։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Այս որոշմանը կողմ է քվեարկել 232 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։ Այս օրենքն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ ցուցարարաներն ազատեն Կիևի կենտրոնում գրավված կառավարական շենքերն ու շրջանային խորհուրդների շինությունները։

Ընդդիմությունը հայտարարել է, որ այս օրենքն ընդունվել է խախտումներով, և իրենք մտադիր չեն կատարել դրա պահանջները և ենթարկվել այդ օրենքին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here