տուն Քաղաքական Միջազգային ՌԴ փոխվարչապետը անզգուշորեն բերանից թռցրել է, որ հյուրանոցային համարներում տեսախցիկներ կան

ՌԴ փոխվարչապետը անզգուշորեն բերանից թռցրել է, որ հյուրանոցային համարներում տեսախցիկներ կան

139
0

f517348c

Ռուսաստանի փոխվարչապետ, Սոչիի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Կոզակը անզգուշորեն բերանից թռցրել է, որ Սոչիի հյուրանոցային համարներում տեսախցիկներ են տեղադրված: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Պատասխանելով մամուլում լրագրողների կողմից շրջանառվող այն լուրերին, թե հյուրանոցային համարներում կան բազմաթիվ խնդիրներ, Կոզակը կարծիք է հայտնել, որ դրանք Ռուսաստանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի արդյունք են, և որ իրենք տեսանյութեր, ունեն, որոնցում պատկերված է, թե ինչպես են մարդիկ ցնցուղի ջուրն ուղղում պատերին և մեկ օրով լքում իրենց համարը: Երբ լրագրողները փորձել են պարզել, թե ինչպես են իրենք իմացել դրա մասին, Կոզակը հայտարարել է, որ մամուլի ասուլիսն ավարտված է:

Սակայն հետագայում պաշտոնյաները հայտարարել են, որ Սոչիում հյուրանոոցային համարներում տեսախցիկներ չկան: Նման հնարավորությունը հերքել են նաև հյուրանոցների սեփականատերերը: