Ռուսաստանի դաշնային խորհրդի անդամ Իգոր Մորոզովը առաջարկել է արգելել ամերիկյան հանրահայտ CNN հեռուստաալիքի հեռարձակումը Ռուսաստանի տարածքում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ժամանակավոր արգելքի առաջարկն արվել է կաբելային հեռուստաալիքներին, ինչն, ըստ սենատորի, «անհրաժեշտ ցուցադրական միջոցառում» կլինի: Սրանով նա փորձում է պատժել ամերիկյան հեռուստաալիքին, որը Բրեստի պաշտպանությանը նվիրված հուշարձանը դասել էր աշխարհի ամենատգեղ հուշարձանների շարքին: «Սա անհրաժեշտ է, որպեսզի CNN-ն ու մյուս լրատվամիջոցներն իմանան իրենց հրապարակայնության չափը և հասկանան, թե որ գնահատականները նրանք կարող են տալ հրապարակավ, իսկ որոնք ` ոչ» , — ասել է սենատորը:
Դաշնայի խորհրդի մեկ այլ անդամ` սենատոր Անդրեյ Կլիմովը RIA-Novosti-ին տված հարցազրույցում ասել էր, որ չի կարծում թե Բրեստի հուշարձանի հետ կապված պատմությունը «քաղաքական պատվեր է» CNN-ին: Նա ավելորդ է համարում նման միջադեպերին արձագանքել հայտարարություններով և փաստաթղթերով: