Արդեն մի քանի օր է, ինչ Իրաքում անդադար անձրևներ են տեղում: Մոսուլի շրջանում առատ տեղումների հետեւանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով զգալի վնասներ են կրել եզդիական մի շարք գյուղեր Բաշիկա Բահզան, Բաադր Շեյխան, ինչպես նաև Լալշ սրբավայրի հարակից տարածքները:AraratNews-ին Իրաքից տեղեկացնում են, որ Բաադր գյուղում ջրհեղեղը հսկայական վնաս է հասցրել շինություններին: Այս տարածաշրջանում է գտնվում նաև Իրաքի հայաշատ Հավրեսք բնակավայրը: Մեր տեղեկություններով, հայկական բնակավայրը չի տուժել, տուժել են հիմնականում Իրաքի եզդիաբնակ գյուղերըˋ զոհվել է 11 և անհետ կորել՝ 8 մարդ: