Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին կոչ է արել Իտալիա վերադարձնել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարը: Այս մասին նա ասել է Միլանում «Գանձերի որսորդները» իր ֆիլմի շնորհանդեսի ժամանակ: Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է նացիստական Գերմանիայում առգրավված արվեստի գործերի փրկող պաշտոնյայի մասին:
Ավելի վաղ Քլունին նմանատիպ հայտարարություն արել էր Հունաստանում, որտեղ կոչ էր արել Հունաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում գտնվող Պարթենոնի քանդակները:
Հիշեցնենք, որ Լեոնարդոյի անկրկնելի աշխատանքը 1519 թվականին գնել է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Առաջինը: Այն պահվել է «Վերսալում», իսկ Ֆրանսիական հեղափոխությունից հետո տեղափոխվել է «Լուվր»: Դրանից հետո «Մոնա Լիզան» Իտալիա վերադարձել է միայն մեկ անգամ` 1919 թվականին: Անցած տարի Ֆլորենցիայի արվեստագետները խնդրել են ևս մեկ ամսով այն տրամադրել իտալական կողմին, սակայն ֆրանսիական թանգարանի տնօրինությունը մերժել է այդ խնդրանքը: