Ամերիկացի դերասան ջոնի Դեփը ստացել է Հոլիվուդի դիմահարդարների և վարսահարդարների գիլդիայի մրցանակը լավագույն գրիմի և վարսահարդարման համար: Գիլդիան նշել է Դեփի դերը «Միայնակ ռեյնջեր» ֆիլմում:
Այս մասին հայտնի է դարձել հունվարի 27-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 15-ին: Գիլդիայի նախագահ Սյուզան Կաբրալ Էբերտը հայտարարել է, որ «Ջոնի Դեփը լավագույն թեկնածուն է, որպեսզի ստանա նոր՝ «Մեծ վարպետություն» անվանակարգի առաջին մրցանակը: Նա ամենաշատն է դիմում մեր մասնագետների օգնությանը, որպեսզի էկրանին լավագույնս մարմնավորի իր հերոսներին»: