Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի լավագույն ընկեր Լիլ Զային թմրանյութ պահելու համար մեղադրանքներ է ներկայացվել։ Այս մասին գրում է Associated Press-ը։
20-ամյա ռեփերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ Բիբերի տանը հայտնաբերվել է էքստազի և օքսիկոդոն, որը ենթադրվում է՝ պատկանում է Զային։
Բացի այդ, բանտում գտնվելու ժամանակ ռեփերը ջարդել է հեռախոսը, ուստի պետական գույքը փչացնելու համար նրան ևս մեղադրանք է առաջադրվել։