Նյու Յորքում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանը հանել է ցուցադրությունից սկանդալային համբավ ունեցող երգիչ Ջասթին Բիբերի մոմե արձանը: Այս մասին հաղորդում է The New Yorl Post-ը:
Պարբերականի տվյալներով` այս որոշումը պայմանավորված է նրանով, որ արձանը վնասվել է երկրպագուների կողմից դրան հաճախակի դիպչելուց: Աշխատակիցները հույս ունեն, որ մոտ ապագայում իրենք կտեսնեն «Բիբերի նոր արձանը»:
Որոշ աղբյուրներ նշում են, որ Մադամ Տյուսոյի թանգարանի այս որոշումը, հնարավոր է, կապված է Բիբերի սկանդալային արարքների հետ, որի հետևանքով հարյուր հազարավոր ամերիկացիներ դիմել են կառավարությանը՝ կանադացուն երկրից արտաքսելու համար: