տուն Քաղաքական Միջազգային Ջասթին Բիբերը կարող է բանտում հայտնվել

Ջասթին Բիբերը կարող է բանտում հայտնվել

187
0

1343113

Հանրահայտ երգիչ Ջասթին Բիբերը բանտում հայտնվելու լուրջ վտանգի առաջ է կանգնել։ Մայամիի ոստիկանությունը մտադիր է մի շարք մեղադրանքներ ներկայացնել այն բանից հետո, երբ Բիբերը ձերբակալվել է Ֆլորիդայի մայրուղիներից մեկում։

Ոստիկանությունը կանգնեցրել է Բիբերի Lamborghini Gallardo-ն վառ կարմիր Ferrari-ի հետ մրցման ժամանակ։ Ինչպես հայտնել է Մայամիի ոստիկանապետ Ռայմոնդ Մարտինեսը CNN-ին, Բիբերին ներկայացվել է ոչ միայն արագությունը թույլատրելիից 2 անգամ գերազանցելու, այլև ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու, ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու, ինչպես նաև մեքենան վարելու իրավունք սահմանող լիցենզիա չունենալու մեղադրանքներ։

Մարտինեսի խոսքերով, Բիբերը հարցաքննության ժամանակ հաստատել է մեղադրանքների մեծ մասը։ Մասնավորապես, երգիչը խոստովանել է, որ օգտագործել է ալկոհոլ, մարիխուանա և որոշ դեղամիջոցներ։

Նշվում է, որ Ferrari-ի վարորդին ևս ձերբակալել են, ով նույնպես գտնվել է ոչ սթափ վիճակում։

Այս պահին Բիբերը գտնվում է ազատության մեջ։ Դատարանը պետք է որոշում կայացնի՝ Բիբերին 6 ամսով բանտ նստեցնե՞լ, թե՞ հասարակական աշխատանքների ուղարկել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here