տուն Քաղաքական Միջազգային Պրահայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Վիկտոր Յանուկովիչին

Պրահայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Վիկտոր Յանուկովիչին

221
0

1387180978_1384148286_yanukovich

Պրահայի իշխանությունները հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Չեխիայի մայրաքաղաքի ղեկավար Թոմաշ Գուդեչեկն ասել է, որ չի ցանկանում Յանուկովիչին տեսնել իր քաղաքում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Անհեթեթ է, որ հենց Յանուկովիչը վայրէջք կատարի այս օդանավակայանում, որը կրում է Վացլավ Հավելի անունը»,- ասել է քաղաքապետը։ Եթե ապրիլին կայանալիք այցն ի վերջո տեղի ունենա, ապա քաղաքապետը չի հրավիրի Յանուկովիչին քաղաքային խորհուրդ, ինչպես սովորաբար տեղի է ունենում օտարերկրյա ղեկավարների պաշտոնական այցի ժամանակ։

Յանուկովիչի այցի դեմ հանդես են գալիս նաև մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական, մշակույթի գործիչներ, պաշտոնյաներ։ Դրա փոխարեն Գուդեչեկը որոշել է Մայդանին փոխանցել շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար օգնություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here