տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ու Յանուկովիչը կհանդիպեն Սոչիում. Կրեմլ

Պուտինն ու Յանուկովիչը կհանդիպեն Սոչիում. Կրեմլ

261
0

DV1405476

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Նա կշփվի նաև այլ առաջնորդների հետ, որոնք ժամանելու են Սոչիի օլիմպիական խաղերի բացմանը: Այս մասին հայտնել է ՌԴ մամուլի պատասխանատու Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է Interfax գործակալությունը:

«Իրոք, շփում կլինի: Շփումը կլինի այս կամ այն ձևաչափով, ինչպես շատերի հետ, ովքեր ժամանելու են Օլիմպիադայի բացմանը»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ, լրատվամիջոցները փոխանցել էին, որ Յանուկովիչը մեկնելու է Սոչի: Այս այցը կարևորվում է Կիևում և ուկրաինական այլ քաղաքներում իշխանության և ընդդիմության դիմակայության համատեքստում:

Հիշեցնենք, որ Օլիմպիադան մեկնարկելու է փետրվարի 7-ին և կտևի 16 օր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here