Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նշվել է արտաքին միջամտության անընդունելիությունը», — ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, զրույցի ընթացքում կարճ անդրադարձ է կատարվել նաև սիրիական և իրանական հարցերին։