Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկում է ծառայողական շքեղ ինքնաթիռ: Ներկայումս Պուտինին սպասարկող ինքնաթիռը նախագծվել է դեռևս 1992 թվականին Վորոնեժի ինքնաթիռաշինության գործարանում: Այն ժամանակ ՌԴ նախագահ Ելցինին սպասարկելու համար պատվիրվել է 2 ինքնաթիռ: Առաջինը հավաքվել է շատ սեղմ ժամկետներում, սակայն նախագահական երկրորդ ինքնաթիռի հավաքումը հետաձգվել է մինչ 1996 թվականը: Ինքնաթիռի հավաքմանը և սրահի ձևավորմանը մասնակցել են շվեյցարացի մասնագետները: Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուց հետո նախագահական ինքնաթիռներից մեկը ևս մեկ անգամ վերազինվել է: Այժմ Պուտինի սպասարկող ինքնաթռիը նման է նախագահական օդային նստավայրի: Այն հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով: