տուն Սպորտ Պորտուգալիայում խաղը հետաձգվել է մարզադաշտի փլուզման պատճառով

Պորտուգալիայում խաղը հետաձգվել է մարզադաշտի փլուզման պատճառով

225
0

1352659

Պարտուգալական երկու տիտղոսակիր թիմերի՝ «Բենֆիկայի» և «Սպորտինգի» հանդիպումը երեկ հետաձգվել է, քանի որ եղանակային անբարենպաստ պայմանները սպառնում էին երկրպագուների կյանքին և առողջությանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բանն այն է, որ խաղից առաջ սկսվել էր ուժեղ քամի, որի հետևանքով մարզադաշտի տանիքը սկսել է փլուզվել, իսկ բեկորները թափվել են տրիբունաներին։ Սկզբում որոշվել էր խաղը հետաձգել որոշ ժամանակով, սակայն խաղից 15 րոպե առաջ մարզադաշտի ղեկավարությունը  հետաձգել է այն մինչև ֆեդերացիայի որոշումը։

Այս մարզադաշտը մայիս ամսին պատրաստվում է  ընդունել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։