տուն Լուրեր Պետությունը պետք է օգնի երիտասարդին. Սերժ Սարգսյանըˋ կուտակային կենսաթոշակների մասին

Պետությունը պետք է օգնի երիտասարդին. Սերժ Սարգսյանըˋ կուտակային կենսաթոշակների մասին

173
0

SS

Այսօր Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին ՀՀ նախագահ Սեժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ նաեւ Պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգին:

«Պետությունը պետք է օգնի նրանց, ովքեր իրենց օգնել չեն կարողանում, պետությունը պետք է օգնի երիտասարդին, պետությունը յուրօրինակ ժամանակի մեքենա պետք է տրամադրի յուրաքանչյուրին: Հենց այդպիսի ժամանակի մեքենա այսօր կենսաթոշակային համակարգն է: Մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի գործուն լուծումներ առաջարկել, մենք սովորել ենք լսել միմյանց, երկխոսել, հարգել միմյանց շահերըˋ մարդկանցը շահերը: Յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ քննարկել տարբեր շահերըˋ անգամ հակասական շահերը ներկայացնող կողմերին, գործատուներին: Փորձել ենք բացել երկրի ամրապնդման ուղղությամբ տարվող քայլերն ու որոշումները: Ոչ մի հայաստանցի չպետք է օտարված զգա իր երկրում: Միայն նման երկիրն է ի զորու քաղաքացու ճակատագիրը կապել իր երկրին: Սա է արդիական, մրցունակ եւ հպարտ Հայաստանի երաշխիքը»,-ասել է Սերժ Սարգսյանը։