տուն Քաղաքական Միջազգային Պետերբուրգցիները դեմ են «Շան սիրտը» ֆիլմում նկարահանված տան քանդմանը

Պետերբուրգցիները դեմ են «Շան սիրտը» ֆիլմում նկարահանված տան քանդմանը

152
0

__ljxR933wI

Սանկտ Պետերբուրգի բնակիչները խնդրում են պահպանել այն շենքը, որը նկարահանվել էր Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» ֆիլմում՝ հին Մոսկվայի փողոցի «դերում»,- հաղորդում է Ինտերֆաքսը։ Այդ շենքը կառուցվել է 1901թ. եւ 1988թ. նկարահաննված ֆիլմում այն երեւում է այն էպիզոդում, երբ Դեգտյարնի նրբանցքով տրամվայն է անցնում։

Բողոքողները նշում են, որ շինության այժմյան սեփականատերը նախատեսում է այդ տեղում դարձյալ շենք կառուցել, որը երկու հարկով բարձր կլինի նախորդից, եւ որպեսզի պահպանվի նրբանցքի պատմական տեսքը, խնդրում են, գոնե պահպանել շենքի ճակատային մասը։ Անհամաձայնության դեպքում բնակիչները սպառնում են անցկացնել պիկետներ։

Փաստորեն պատմական արժեքները չպահպանելը հատուկ է ՄՄ անդամ-երկրներին՝ ի դեմս ավագ ընկերոջ։