տուն Քաղաքական Պետական պարտքի անվան տակ փորձ է արվում գրպանել 300 մլն դոլարը. Ռուբեն...

Պետական պարտքի անվան տակ փորձ է արվում գրպանել 300 մլն դոլարը. Ռուբեն Հակոբյան

316
0

hgn1]

Երեկ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», 49 ստորագրությամբ ԱԺ նախագահին էին ներկայացրել գազի գնի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։

ԱԺ կանոնակարգի համաձայն, այն, որպես արտահերթ հարց, մտել է խորհրդարանի օրակարգ և սկսել քննարկվել։ Նախագծի համաձայն` գազի գների թանկացում տեղի է ունեցել 2011 թվականից հինգ անգամ, բայց հասարակությունն իմացել է ընդամենը երկու՝ 2011 թ. և 2013 թ. ապրիլի թանկացումների մասին: Այս ընթացքում գազը թանկացել է շուրջ 40 տոկոսով, բայց խորհրդարանն ու հանրությունը չեն իմացել:

Գաղտնի է պահվել 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը, այն մտադրությունը, որ ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20 տոկոսը պարտքի դիմաց տալու են ռուսական կողմին: Այնինչ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ԱԺ-ում նախկինում հայտարարել էր, թե պետական պարտք չի գոյացել: Սակայն մի քանի ամիս առաջ ԱԺ-ում 300 մլն դոլարը ձևակերպվեց որպես պետական պարտք։

Հարցի քննարկումը շարունակվեց նաև այսօր: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը հակաօրինական ճանապարհով կուտակել է արտաքին պարտք:

Ասածին որպես ապացույց՝ պատգամավորը տեղեկացրեց, որ խախտվել է Սահմանադրության այն կետը, որով սահմանված է պայմանագիրը վավերացնել Ազգային ժողովում:

Նրա խոսքով` չի կարող պետությունը երկու տարի շարունակ ունենալ 300 մլն դոլարի պարտք, որը չի արձանագրվել տարեկան բյուջեում:

«Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում ասելու, թե ինչ կարել է ենթադրել: Առաջին` նպատակ ունի գրպանել այդ փողը, երկրորդ` սա բացառապես քաղաքական նպատակ ունի»,- նկատեց «Ժառանգության» պատգամավորը` պարզաբանելով, որ իշխանությունը, թաքցնելով պարտքի գոյության փաստը, նպատակ է հետապնդել խուսափել ընտրություններում լարված իրավիճակից: Ըստ պատգամավորի` հակառակ դեպքում ժողովուրդը ձայն չէր տա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here