տուն Տնտեսական Պետական մարմիններն իրենց հաշիվներն այսուհետ կկաառավարեն էլեկտրոնային եղանակով

Պետական մարմիններն իրենց հաշիվներն այսուհետ կկաառավարեն էլեկտրոնային եղանակով

273
0

Pay

Պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները գանձնապետարանում կառավարում են էլեկտրոնային եղանակով՝ առանց գանձապետարան այցելելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

2014 թ. էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Client-Treasury-ում, կընդգրկվեն նաև մարզային և համայնքային բոլոր հիմնարկները։ Նախորդ տարի  ներդրվել է էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ստուգման և ամփոփման համակարգչային նոր ծրագիր:

Գանձապետարանում սպասարկվում են 4877 հաճախորդների (պետական մարմիններ, պետական հիմնարկներ, համայնքներ, ՊՈԱԿ-ներ) 30212 հաշիվներ: Գանձապետարանում հաշվառված են 51158 պայմանագրեր: Գանձապետարանը նաև ապահովել է բյուջեի ծախսային ծրագրերի կատարողականի օրական հրապարակումը ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով:

2013թ.-ին պետական վճարումների էլեկտրոնային համակարգում ներառվել են ինչպես պետական տուրքի, տուգանքների, գույքահարկի վճարումների, այնպես էլ պետական բյուջեի հարկային պարտավորությունների վճարումները՝ դրանց իրականացումը հարկատուների համար առավել դյուրին և հարմարվետ դարձնելու նպատակով: Այսուհետ բոլոր հարկերը կարելի է վճարել էլեկտրոնային եղանակով՝ e-payments կայքի միջոցով՝ առանց բանկ այցելելու։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here