Հրապարակված տվյալների համաձայն` Պեկինի մշտական բնակչությունն այս պահին կազմում է 21 միլիոն 148 հազար մարդ, այդ թվում՝ 8 մլն 27 հազար եկվորներ, որոնք այստեղ են ժամանել վերջին կես տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը` հղում կատարելով Չինաստանի վիճակագրական վարչությանը:
2011 թվականին Պեկինի մշտական բնակչությունն աճել էր 2,9 տոկոսով, 2012-ին` 2,5 տոկոսով, իսկ 2013-ին` 2,2 տոկոսով: Պեկինի մշտական բնակչության տարիքային դասավորվածությունն ունի հետևյալ տեսքը` 0-14 տարեկան` 9,5 տոկոս, 15-59 տարեկան` 76,6 տոկոս, 60-ից բարձր` 13,9 տոկոս: