տուն Լուրեր Պարտադրում են պարտադիրը

Պարտադրում են պարտադիրը

162
0

kutakayin_avto_01

Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ  տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արդեն հստակ հրահանգ է իջեցվել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդին փոխանցվելիք 5%-ները պահելու վերաբերյալ: Տիգրան Մարտիրոսյանը, ով «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» շարժման նախաձեռնողներից է, Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս լուրը. «Տարբեր անհատների կողմից հնչեցվել է այդ լուրը, ովքեր  թե՛ մարզպետարանների, թե՛ թաղապետարանների մասին են ասում: Ու կան անանուն նամակներ, որ նման կառույցներում, բացի գումարը գանձելուց, մարդկանց նաեւ պարտադրում են ֆոնդ ընտրել: Չեմ կարող ասել, ինչքանով են հավաստի, բայց նման լուրեր շրջանառվում են»:

Հարցին, թե՝ ինչպիսի վիճակում է այս պահին շարժումը, ինչ նոր անելիքներ կան՝ Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց. «Փետրվարի 6-ին ժամը 12-ին բողոքի երթ է տեղի ունենալու: Սկսվելու է Նախարարությունների շենքի մոտից: Լինելու ենք Կառավարության շենքի մոտ, ԿԲ-ի, ՊԵԿ-ի և քաղաքապետարանի մոտ: Բոլոր այդ կառույցներից պահանջելու ենք հարգել ՍԴ-ի որոշումը և մարդկանց մեջ խառնաշփոթ չառաջացնել: Ամսի 8-ին էլ Վանաձորում նախատեսված է երթ-հավաք, որին միանալու է նաև երևանյան նախաձեռնությունը: Եվ, ինչպես արդեն ասել ենք, գնալու ենք մարզեր»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here