Վերջերս հաճախակի են դարձել պատվաստումների արդյունքում մանկական մահացությունների թիվը: 2013թ.-ին գրանցված մանկական մահացություններից հետո ծնողներից բազմաթիվ բողոքներ ստացվեցին: Նրանք պնդում էին, որ իրենց երեխան մահացել է պատվաստման արդյունքում: Առողջապահության նախարարությունից այս խնդիրը մեկնաբանեցին՝ ասելով, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է ընդունունում պատվաստումները:
Այս թեմայով բողոքները, սակայն, չեն դադարում հնչել: Օրերս Araratnews.am-ի խմբագրություն զանգահարած կինը գրեթե համոզված էր, որ իր փոքրիկի վրա փորձարկում են կատարել, երբ նա եղել է մի քանի ամսական:
«Երեխաս դեռևս մի քանի ամսական էր, երբ տարանք պատվաստման: Մեզ ասացին, որ դա պատվաստանյութի նոր տարբերակ է՝ անհրաժեշտ բոլոր պատվաստումները ամփոփված են մեկի մեջ: Պատվաստումից մի քանի ամիս անց երեխային այլ խնդրով տարանք բժշկի մոտ, ով ասաց, որ նրա մոտ աուտիզմի սինդրոմ է նկատվում և խորհուրդ տվեցին դիմել մասնագետի: Մասնագետին այցելելուց հետո պարզ դարձավ, որ աուտիզմի սինդրոմ իսկապես կա: Ես գրեթե համոզված եմ, որ երեխայի մոտ այդ խնդիրն առաջացել է պատվաստման արդյունքում,- ասաց մեր խմբագրություն զանգահարած կինը, ով երկու դեպք ևս պատմեց, որ պարզել է խնդրով հետաքրքրվելուց հետո:
«Հիմա երեխայի հետ հաճախում ենք հատուկ նախակրթարան, որտեղ նման խնդիրներով երեխաներ ևս կան: Մի փոքրիկ մեկ տարեկանից սկսել է խոսել, բայց մեկ տարեկան ութ ամսականում պատվաստում ստանալուց հետո դադարել է խոսել:
Մեկ այլ դեպքի մասին ևս տեղեկացել եմ հետաքրքրվելուց հետո: Վաղ հասակում երեխային պատվաստել են, ինչի արդյունքում երեխայի առողջական վիճակը սկսել է վատանալ: Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչն է պատճառը, բայց որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ երեխայի օրգանիզմը չի ընդունել այդ պատվաստումը»,- ասում է կինը:
Հայտնի է, որ նման պատվաստանյութերը հաճախ փողի դիմաց փորձնական կիրառում են Աֆրիկայում բնակվող երեխաների վրա, ընդ որում՝ նրանց մոր գրավոր թույլտվությամբ: Մեզ զանգահարած կինը հույս հայտնեց, որ թեև ապացույց չունի, որ պատվասման արդյունքում է երեխայի մոտ նման խնդիր առաջացել, այնուամենայնիվ, ուրախ կլիներ գտնել դրա ազդեցությունը մեղմող տարբերակներ:
Araratnews.am-ը հետևողական կլինի այս հարցում և հաջորդիվ կներկայացնի պարզաբանումներ համապատասխան մասնագետներից: