տուն Քաղաքական Միջազգային Պատմության մեջ առաջին անգամ, Իսպանիայի արքայական ընտանիքի անդամը կներկայանա դատարան՝ հանցագործություն կատարելու...

Պատմության մեջ առաջին անգամ, Իսպանիայի արքայական ընտանիքի անդամը կներկայանա դատարան՝ հանցագործություն կատարելու մեղադրանքով

165
0

1360310043_065239_85

Իսպանիայի թագավորի կրտսեր դուստրն այսօր կներկայանա դատարան և ցուցմունք կտա կոոռւպցիայի և չարաշահումների գործի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Քննիչները կարծում են, որ արքայադստեր ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, հնարավոր է, հափշտակել է պետական միջոցներ Aizoon ընկերության միջոցով, որի գործընկերը եղել է արքայադուստրը։ Այս մեխանիզմով թագավորական ընտանիքի անդամները հափշտակել են, ըստ քննության, շուրջ վեց միլիոն եվրո։

Առաջին անգամ է, երբ Իսպանիայի թագավորական ընտանիքի անդամը նորագույն պատմության մեջ ներկայանում է դատարան՝ հանցագործություն կատարելու մեղադրանքով։ Քրիստինան համաձայնել է կամովին ներկայանալ դատարան և ցուցմունքներ տվել՝ ասելով, որ թաքցնելու ոչինչ չունի։