տուն Քաղաքական Միջազգային Պատանու հիվանդությունը վտանգավոր է հղի կանանց և պտղի համար

Պատանու հիվանդությունը վտանգավոր է հղի կանանց և պտղի համար

269
0

article-2549596-1B190F9900000578-896_634x515

14-ամյա պատանի Բրայան Հաքեթը արտաքինից բավականին բարեհամբյուր մարդ է թվում: Սակայն նա լուրջ վտանգ է ներկայացնում հասարակության, հատկապես` հղի կանանց համար: Բրայանը կրում է շատ վտանգավոր վիրուս, որը կարող է սպանել երեխային դեռ մոր արգանդում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Անցած տարվա ամռանը նրա մոտ հայտնաբերվել է հեպատիտի յուրահատուկ տեսակ, ինչի հետևանքով նրա մոտ լուրջ խնդիրներ են առաջացել երիկամների հետ: Բանը հասել է նրան, որ Բրայանը երկու անգամ քիմիոթերապիա է ընդունել, ինչպես նաև երկու անգամ փոխպատվաստվել է նրա ողնուղեղը: Լուրջ բուժումից հետո 14-ամյա պատանին չի ապաքինվել: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ցիտոմեգալովիրուս, որը շատ վտանգավոր է ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց համար:

Քանի որ այս հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, այն հատկապես վտանգավոր է հղի կանանց և նրանց պտուղի համար: Մյուսների համար նա միանգամայն անվտանգ է և հաճախում է դպրոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here