տուն Քաղաքական Միջազգային Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Օբամայի ելույթին

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Օբամայի ելույթին

317
0

gty_ap_obama_rouhani_kb_130924_16x9_608

Այսօր պաշտոնական Թեհրանն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` երեկ հնչեցրած այն մտքին, որ Իրանի հետ բանակցությունները կարող են հաջողությամբ չպսակվել, և Օբաման ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել:

Պաշտոնական Թեհրանն այսօր հայտարարել է, որ Օբամայի խոսքերը միջուկային զենքի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը, իսկ Վաշինգտոնը պետք է հետևի Ժնևի համաձայնագրի բոլոր կետերին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

«ԱՄՆ-ն իր մեծ ձեռքբերումն է համարում Իրանին միջուկային զենքից հետ պահելը, ինչն անիմաստ է, քանի որ Իսլամական Հանրապետությունը երբեք էլ չի ձգտել միջուկային զենք ստանալ և չի էլ ձգտելու դրան: Այդ պատճառով, ԱՄՆ-ի բազմաթիվ «խուսանավումները» միայն ֆանտաստիկ և մտացածին երանգներ են տալիս այս հարցին, ինչը արդյունավետ չէ», — ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մերզիյե Աֆհամը: Նրա խոսքերով` Իրանը հավատարիմ պետք է մնա Ժնևում Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված ահմաձայնություններին, նույնն էլ խորհուրդ է տվել ամերիկյան կողմին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here