Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ավտոմեքենաների մեջ տեղադրված ռումբերի պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է USAtoday-ը։
Առաջին ռումբը պայթել է քաղաքի հյուսիսայում թաղամասերից մեկում, իսկ մյուս երկուսը՝ Բաղդադից հարավ ընկած շրջանում։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվար ամսին ավելի քան 1000 մարդ է զոհվել գրոհայինների հարձակումների արդյունքում։