Պակիստանի Բելուջիստան նահանգում անհայտ անձանց հարձակման արդյունքում սպանվել են հեծանվով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարող իսպանացի մարզիկի անվտանգությունն ապահովող ոստիկաններից առնվազն վեցը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Իսպանացի զբոսաշրջիկ-հեծանվորդին անվտանգության նկատառումներով թիկնապահներ էին տրամադրվել այն բանից հետո, երբ նա Իրանից անցել էր Պակիստան։ Ինքը հեծանվորդը հարձակման ժամանակ ստացել է թեթև վնասվածքներ։
Նշենք, որ Բելուջիստան նահանգում գործում են իսլամիստական խմբավորումններ, որոնք պարբերաբար հարձակումներ են կազմակերպում խաղաղ բնակիչների վրա։