Պակիստանի Բելուջիստան նահանգում ավտոբուսի պայթյունի հետևաքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի մեջ եղել են շիա ուխտավորներ, ովքեր վերադառնում էին Իրանից։ Զոհերի մեջ կան կանայք և երեխաներ։
Նշենք, որ այս ամսվա ընթացքում Բելուջիստանում արդեն 2-րդ հարձակումն է կատարվում ավտոբուսի վրա։