Արևելքցու համար տարօրինակ կլինի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում տեսնել կնոջը։ Հայաստանում էլ կան մշտական վեճերը, թե արդյոք կինը կարող է ղեկավարել ուժային կառույցներ կամ լինել երկրի գլխավոր գերագույն հրամանատար։
Եվրամիության երկրներն այս քննարկումների փուլը վաղուց անցել են։ Նկարում եվրոպական չորս երկրների պաշտպանության նախարարներն են․ Նորվեգիա՝ Ինե Էրիքսեն Սյորիդե, Շվեդիա՝ Կարին Անսթրյոմ, Նիդեռլանդներ՝ Ժենին Էնիս Պլասխարտ, Գերմանիա՝ Ուրսուլա ֆոն Լեյեն։