Չինուհին 11 տարվա ընթացքում իր մազերից ժակետ է հյուսել: 60-ամյա Սյան Ռենսյանը օգտագործել է ընդհանուր առմամբ 110 հազար հյուս` այս գեղեցիկ վերնազգեստը ստանալու համար: Բացի ժակետից, չինուհին գործել է նաև գլխարկ: Նա նշել է, որ այսպիսով ինքը պահպանել է այն գեցեիկ և երկար մազերը, որոնք ունեցել է երիտասարդ տարիքում:
Shanghai Daily-ին կինը պատմել է, որ ինքը հատուկ չի կտրել մազերը, այլ սկսել է հավաքել բոլոր թափվող մազերը: Ժակետի «հումքը» նա սկսել է հավաքել 34 տարեկանից, իսկ թոշակի գնալուց հետո 60-ամյա ուսուցչուհին ավելի շատ ժամանակ է ունեցել ժակետը վերջնական տեսքի բերելու համար:
Ժակետը կշռում է 380 գրամ, իսկ գխարկը` 119,5: Կինը պատմել է, որ այն սկսել է գործել 2003-ից: Սկզբում դժվար է եղել, հետո համբերատարությամբ շարունակել է աշխատանքը, մինչև որ սեփական մազերից ստացված ժակետն ու գլխարկը չեն ստացել իրենց վերջնական տեսքը: