տուն Քաղաքական Միջազգային Չինացի նույնասեռականները համբուրվել են «սիրով՝ Ռուսաստանի համար»

Չինացի նույնասեռականները համբուրվել են «սիրով՝ Ռուսաստանի համար»

136
0

133109903_13921972284791n

Չինաստանի նույնասեռականները սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ Պեկինում կազմակերպել են Ռուսաստանում նույնասեռականների դեմ կիրառվող սահմանափակումների դեմ ակցիա։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Մի խումբ գեյեր և լեսբուհիներ Չինաստանի մայրաքաղաք Պեկինի հրապարակներից մեկում օլիմպիական դրոշի և նույնասեռականների դրոշների ներքո համբուրվել են, իսկ ակցիան կրել է «Ռուսաստանին՝ սիրով» խորագիրը։ «Մենք մեզ այսօր լավ ենք զգում, քանի որ նշվում է սուրբ Վալենտինի տոնը, և մենք ուզում ենք հայտարարել, որ յուրաքանչյուր մարդ սիրո և դրա քարոզման իրավունքն ունի», — ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Չինաստանում նույնասեռականությունը օրենքով չի հետապնդվում 1997 թվականից, սակայն, դեռ չորս տարի առաջ, նույնասեռական կապը համարվում էր հոգեկան խանգարում, սակայն այս նորմը նույնպես վերացվել է։