Չինաստանում պայթյունի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Չինաստանի իշխանությունները հաղորդում են, որ պայթյունները տեղի են ունեցել վարսավիրանոցում և բանջարեղենի շուկայում։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Նշվում է, որ տեղի ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, ովքեր կարող են կապ ունենալ այդ պայթյունների հետ։