տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում մահացել է թռչնագրիպի նոր տեսակով վարակված առաջին հիվանդը

Չինաստանում մահացել է թռչնագրիպի նոր տեսակով վարակված առաջին հիվանդը

119
0

Nimechchuna_grup

Թռչնագրիպի նոր տեսակը՝ H10N8-ն հանգեցրել է առաջին մահվան Չինաստանում։ Այս մասին ասվում է The Lancet ամսագրում։

Չինացի գիտնականները նկարագրել են մահաբեր այս նոր շտամի ախտանիշները։ Մինչև այս պահը հայտնի էր երեք նոր շտամերով հիվանդների մասին։ H10N8-ը հայտնաբերվել է Նանչանգ Սիթիի 73-ամյա բնակչուհու մոտ, որը հիվանդանոց էր տեղափոխվել 2013 թվականի նոյեմբերի 30-ին բարձր ջերմությամբ և թոքաբորբի նշաններով։ Չնայած լուրջ բուժմանը՝ հիվանդի վիճակը չի լավացել, նա 9 օր անց մահացել էր հիվանդանոցում։

Ավելի վաղ H10N8 շտամը հայտնաբերվել էր Չինաստանի տարածքում լճերից մեկում հայտնաբերված սատկած թռչնի մոտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here