Չինաստանի հարավ-արեւմուտքում բռնկված ուժեղ հրդեհը Բաոցզին էթնիկ գյուղում ոչնչացրել է ավելի քան 100 տուն։ Կրակը վնաս է հասցրել գյուղի բնակչության համարյա կեսին։ Հրդեհը մարելու համար պահանջվել է 4 ժամ։ Այդ ընթացքում ամբողջովին այրվել են 10-ից ավելի շինություններ։
Դրանք իրենցից ներկայացնում էին պատմական եւ մշակութային արժեք՝ յուրաքանչյուրը 300 տարվա վաղեմության։ Գյուղը պահպանվում է պետության կողմից՝ որպես այդ մասում դուների ամենամեծ բնակավայր։ Այն հայտնի է իր ավանդական բազմահարկ փայտե շինություններով։
Բարեբախտաբար հրդեհից զոհեր եւ վիրավորներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս անհայտ են։
տուն Քաղաքական Միջազգային Չինաստանում այրվել է պատմամշակութային արժեք ներկայացնող հինավուրց գյուղ (տեսանյութ)