տուն Քաղաքական Միջազգային Չենք պատրաստվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել. Իլհամ Ալիև

Չենք պատրաստվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել. Իլհամ Ալիև

164
0

1343113

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի դիտարկում Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կարծում եմ, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխհարաբերությունները միգուցե պահանջում են համագործակցության ավելի բարձր ձևաչափ, քան ասոցացումն է։ Բացի այդ, հենց «ասոցացում» բառն այդքան էլ ընդունելի չէ մեզ համար», — Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ իր ելույթի ժամանակ ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ իրենք տարբեր ուղղություններով վաղուց համագործակցում են ԵՄ-ի հետ և գոհ են Էներգետիկ, տնտեսական և տրանսպորտի ոլորտներում իրականացվող այդ համագործակցության մակարդակից։

«Մեր առջև երբևէ ընտրության հարց չի դրվել. մենք համագործակցում ենք և´ Մաքսային միության, և´ Եվրոպական Միության հետ», — հավելել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here