տուն Սպորտ Չելսին վաճառում է Լուկակուին՝ Ֆալկաոյին գնելու համար

Չելսին վաճառում է Լուկակուին՝ Ֆալկաոյին գնելու համար

273
0

1352974251_extras_mosaico_noticia_1_g_0

Լոնդոնի «Չելսին» մտադիր է այս ամռանը ձեռք բերել «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Այս մասին հաղորդում է The Daily Star-ը:

Այս տրանսֆերի համար գումար լոնդոնցիները կստանան, եթե վաճառեն Ռոմելու Լուկակուին, որի համար «Ատլետիկոն» առաջարկում է 20 մլն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ ֆրանսիական մամուլը գրել էր, որ այդ քայլով Ռոման Աբրամովիչը ցանկանում է գնել ոչ թե Ֆալկաոյին, այլ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին:

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից»«Մոնակո» տեղափոխած Ֆալկաոն լուրջ վնասվածք է ստացել, և հարցականի տակ է ոչ միայն նրա մասնակցությունը Ֆրանսիայի առաջնության երկրորդ կեսին, այլ նաև Մունդիալ 2014-ին: Բացի այդ, տարբեր տեղեկությոնների համաձայն, Ֆալկաոն ցանկանում է լքել մանեգասկյան ակումբը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here