տուն Լուրեր Բլոգ Ուր կորավ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 500 մլն. դոլարը՝ հարց...

Ուր կորավ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 500 մլն. դոլարը՝ հարց Սերժ Սարգսյանին

205
0

Serj-Sargsyan-slide1

Նաիրիտ գործարանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

Պարոն Սերժ Սարգսյան

Ես ուզում եմ անդրադառնալ 2014 թ. փետրվարի 15-ին ձեր ասված խոսքերին.

«Եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա մենք անկախ որևէ հանգամանքից այս տարի` ամենայն հավանակությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցումը, գոնե նախագծահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում հին «Նաիրիտի» գործարկում: Սա ևս շատ մեծ հնարավորություն է ընձեռում մեզ»:

Եթե ԿԱՄՔ քաղաքացիական շարժման կողմից կազմակերպված ինքնաբուխ ցույցը ձեր լրատվամիջոցների և կառավարության աշխատակազմի հետ միասին փորձում եք ներկայացնել հանրությանը սադրանք, ապա ինչպես կարող եք բացատրել 15 ամսվա կուտակված աշխատակիցների աշխատվարձները:

Ինչպես կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ 2010 թվականից աշխատակիցները որևիցե պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել ձեր կողմից այդ խնդրում և ստիպված են պահանջատեր լինել իրենց աշխատանքի համար:

Ինչպես կարող եք ներկայացնել այն հանգամանքը, որ աշխատակիցների նկատմամբ իրականացվում է աշխատանքային օրենսգրքի խախտումներ` 198 հոդվածի 1 մասով:

Ինչպես կարող եք ներկայացնել հանրությանը «Շանսի-Նաիրիտ»-ի խնդիրը, որը աշխատում Է սկսած 2010 թ.-ից և ըստ Իոսիֆ Իսայանի տվյալների այն 2013 թ.-ին 40 միլլիոն դոլլարի արտադրանք է ստացել, իսկ հորինված Նաիրիտ 2-ը նույնպես պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն է, որը ստանում է հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժինը, որը կազմում 16 000 000 մլն ԱՄՆ դոլլար և այդ գումարները հերիք էին, որպեսզի վճարվեր աշխատակիցների ուշացված աշխատավարձները:

Իսկ եթե այս ցուցը դուք համարում եք սադրանք, ապա ես համարում եմ օգնություն մեր քաղաքացիներին ում անորոշության մեջ եք գցել այսքան ժամանակ:

Հարցերս շատ են, օրինակ ինչպես եք հաջողացրել մեր պետությունը արդեն 4.5 մլրդ դոլլարի պարտքի տակ գցել,
կամ ուր կորավ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 500 մլն. դոլլարը:

Ինչու եք մեր երկիրը գրավի տակ դնում` թողարկելով 2013 թ. 700 մլն. դոլլարի եվրապարտատոմսեր:

Իսկ եթե կարծում եք, որ հետագայում կարող եք պարծենալ, որ գործարան եք կառուցել ինչպես դուք նշեցիք «հնարավորության դեպքում» ապա այդ հնարավորությունը միայն կախված է Ռոսնեֆտ և Pirelli ընկերության ցանկությունից:

Անկախ ամեն ինչից, եթե դուք խոսում եք այս խնդրից, նշանակում է այս ցույցը ունեցավ իր արդյունավետությունը, ինչի մասին կարող էիք խոսել դեռ վաղուց:

Արտաշես Ավետիսյան
ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր