Ուրուգվայի կանեփի արտադրության ազգային ֆեդերացիան սկսել է այդ բույսի աճեցման կուրսեր: Այս պահին արդեն 50 մարդ ուսումնասիրում է այդ թմրանյութի աճեցման հնարավորությունները` սկսած սերմերի ծլեցումից մինչև տեևները չորացնելը և դրա սպառումն ու օգտագործումը: Այս քայլով իշխանությունները փորձում են էլ ավելի կարգավորեն այս թմրանութի վաճառքի և օգտագործման շուկան:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Ուրուգվայի իշխանությունները որոշում են կայացրել օրինականացնել այս բույսի արտադրությունն ու վաճառքը` դառնալով առաջին երկիրը, որտեղ թույլատրվել է դրա ազատ օգտագործումը: