տուն ժամանց Շոու-բիզ Ուսպենսկայան Հայաստանում «Пусть говорят»-ն է նկարահանում

Ուսպենսկայան Հայաստանում «Пусть говорят»-ն է նկարահանում

210
0

Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան եւ հայկական արմատներով հանրահայտ ջութակահար Էդգար Հակոբյանը Երեւան են ժամանել մի քանի ժամ առաջ: Այդ մասին վկայում է Հակոբյանի էջում հրապարակած լուսանկարը. «Դեպի տուն… Երեւան: Լյուբով Ուսպենսկայայի հետ», — մեկնաբանել է ջութակահարը: Ինչպես տեղեկացանք, փետրվարի 24-ին լրանում է Ուսպենսկայայի 60-րդ տարեդարձը: Այդ առիթով ռուսական Առաջին ալիքի «Пусть говорят» հաղորդաշարը հատուկ թողարկում է նկարահանում՝ նվիրված Լյուբով Ուսպենսկայային: Հայտնի է, որ երիտասարդ տարիքում երգչուհին ապրել եւ ելույթ է ունեցել Հայաստանում: Նկարահանումներն ընթանում են Երեւանում, Սեւանում եւ Ծաղկաձորում:

1899050_10202863356965401_1759091285_n 1899125_10202863356245383_2139938256_n

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here